Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 477,01 դրամ, վաճառքը՝ 481,61 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը -1,15 դրամով, վաճառքը՝ -1,01 դրամով:
«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում»:
Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։
Ամերիկյան Global Financial Integrity հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել 2004-2013-ին տարբեր երկրներից կապիտալի անօրինական դուրսբերման վերաբերյալ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է վրացական IPN գործակալությունը:
Միակը, որ այսօր ՕՊԵԿ-ն ի վիճակի է անել՝ որոշումներ ընդունելը հաջորդ սամմիթին հետաձգելն է, որը նախատեսված է հունիսին՝ Il Foglio-ում գրում է Գաբրիելա Մոչիան:
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...